ՎՎարդուհի Հարությունյան

ԱՄՆ-ը պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ՝ Ռուսաստանին սպառազինություն փոխանցելու պատճառով. Պետքարտուղարություն

ԱՄՆ-ը պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ՝ Ռուսաստանին սպառազինություն փոխանցելու պատճառով. Պետքարտուղարություն

Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել իր դաշնակիցների հետ և սահմանափակող միջոցներ կիրառել, որպեսզի թույլ չտա Իրանի կողմից «վտանգավոր սպառազինության» փոխանցումը Ռուսաստանին՝ հայտնել են ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունից։

«Մենք չենք տատանվի պատժամիջոցների և այլ գործիքների կիրառման հարցում բոլոր նրանց նկատմամբ, ովքեր ներգրավված են այդ մատակարարումներում»,- ասված է հաղորդագրության մեջ, որը վերաբերում է Իրանից Ռուսաստան անօդաչու թռչող սարքերի մատակարարումների մասին պնդումներին:

ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունում հավելել են, որ Վաշինգտոնը կշարունակի ավելացնել անվտանգության ոլորտում օգնությունը Կիևին, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության հարցում, որպեսզի Ուկրաինան կարողանա պաշտպանվել նման սպառազինություններից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում