ԴԴավիթ Մուրադյան

Թյուրքական պետությունները համատեղ ներդրումային հիմնադրամ կստեղծեն

Թյուրքական պետությունները համատեղ ներդրումային հիմնադրամ կստեղծեն

Հիմնադրամի ստեղծումը կհաստատվի Սամարղանդում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում: 

«Մենք ավարտել ենք Թյուրքական ներդրումային հիմնադրամի ստեղծման աշխատանքները: Ստեղծումը կհաստատվի և կգործարկվի գագաթնաժողովում: Սա հսկայական առաջընթաց է մեր տնտեսական ինտեգրման ոլորտում»,- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևը։

Նա նաև հայտնել է, որ գագաթնաժողովի մասնակիցները կստորագրեն մի շարք փաստաթղթեր՝ կապված տրանսպորտային միջանցքների, մաքսային ընթացակարգերի պարզեցման, արտոնյալ առևտրային հնարավորությունների վերաբերյալ։

«Մենք ջանք չենք խնայում ծառայությունների և ներդրումային ոլորտներում ազատ առևտրի ռեժիմ ստեղծելու համար»,- հավելել է Ամրեևը։

Գագաթնաժողովը տեղի կունենա Սամարղանդում նոյեմբերի 11-ին: Կազմակերպության մեջ մտնում են Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքիան, Ուզբեկստանը և Թուրքմենստանը: Հունգարիան մասնակցում է որպես դիտորդ։ 

Հեղինակ՝ Անի Մկրտչյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում