ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինայի հարավային և կենտրոնական շրջաններում օդային տագնապ է հայտարարվել. Страна

Ուկրաինայի հարավային և կենտրոնական շրջաններում օդային տագնապ է հայտարարվել. Страна

Իր Telegram ալիքում Страна պարբերականը հրապարակել է այն շրջանները, որտեղ հայտարարված է օդային ռմբակոծման նախազգուշացում։ Դրանք Ուկրաինայի կենտրոնական և հարավային շրջաններն են՝ Չերկասին, Օդեսան և Պոլտավան:

Կիևում գնահատել են էներգետիկ օբյեկտներին հարվածների հետևանքները: Դրանք կարող են ճակատագրական լինել պետության էներգետիկ համակարգի համար՝ «ՌԻԱ Նովոստիին» ասել է էլեկտրաէներգետիկ արդյունաբերության անանուն մասնագետը:

Նրա խոսքով՝ երեքշաբթի՝ հոկտեմբերի 11-ից, Կիևում և Կիևի մարզում էլեկտրաէներգիայի ժամային անջատում է մտցվել։ Վիննիցայի շրջանում հրթիռային հարվածներից վնասվել են Լադիժինսկա ՋԷԿ-ի էլեկտրական սարքավորումները, Իվանո-Ֆրանկովսկի շրջանի Գալիչ քաղաքում գնդակոծվել է Բուրշտին ՋԷԿ-ի տարածքը։ Այս օբյեկտից էլեկտրաէներգիա է արտահանվում Եվրոպա։

Մասնագետներն ամենակարևորը համարում են տուրբինների վնասը: «Եթե խոշոր կայանների մեծ մասում նման կրիտիկական վնասը միաժամանակյա զանգվածային բնույթ կրի, հետևանքները էներգետիկ համակարգի համար կարող են ճակատագրական լինել»,- ասել է մասնագետը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում