Էռնեկյանը հեռանում է օդանավակայանների բիզնեսից

Էռնեկյանը հեռանում է օդանավակայանների բիզնեսից

Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը թողնում է օդանավակայանների իր բիզնեսը: Հայաստանի ազգային հերոսն այդ մասին հայտարարել է «Բլումբերգ»-ի հետ հարցազրույցում, որում բացահայտել է բիզնեսի ժառանգորդին: Օդանավակայաններով զբաղվելու է զարմիկը՝ Մարտին Էռնեկյանը:

Ընկերությունը, որի ենթակայությամբ գործում է 51 օդակայան, գործարարը մտադիր է վաճառել 750 միլիոն դոլարով:

85-ամյա ձեռնարկատերը, որը հայտարարում է, թե լավ լողում է և ամեն օր զբաղվում յոգայով, չի հեռանա տեսադաշտից: 20-րդ դարի սկզբին ցեղասպանությունից փրկված հայ փախստականների որդին ասում է, որ ամենօրյա գործերի հանձնումը  բիզնեսում նոր ուղղություններ փնտրելու հնարավորություն կտա իրեն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում