ՄՄարիամ Մխիթարյան

Պուտինը Ռուսաստանում մասնակի զորահավաք է հայտարարել

Պուտինը Ռուսաստանում մասնակի զորահավաք է հայտարարել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանում մասնակի զորահավաք կհայտարարվի։ Նման հայտարարությունը նա արել է սեպտեմբերի 21-ի առավոտյան՝ ռուսաստանցիներին ուղղված ուղերձի ժամանակ։

«Մեր հայրենիքն ու նրա ամբողջականությունը պաշտպանելու համար անհրաժեշտ եմ համարում աջակցել մասնակի զորահավաքին»,- նշել է Դաշնության ղեկավարը՝ ուղերձի ընթացքում:

Զինվորական ծառայության զորակոչի կենթարկվեն միայն այն քաղաքացիները, որոնք գտնվում են պահեստազորում և, առաջին հերթին, կլինեն զինված ուժերում ծառայած, որոշակի զինվորական մասնագիտություններ և համապատասխան փորձ ունեցող անձինք։ Զինվորական ծառայության զորակոչվածները նախքան զորամասեր ուղարկելն անպայման լրացուցիչ զինվորական պատրաստություն կանցնեն։

Նախօրեին Դոնբասի հանրապետությունների իշխանությունները ստորագրել են Ռուսաստանին միանալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին օրենքները: Երկու քվեարկությունը նախատեսված է անցկացնել սեպտեմբերի 23-27-ն ընկած ժամանակահատվածում:

Նույն ժամանակահատվածում հանրաքվե է նշանակվել նաև Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում։

Բացի այդ, Դոնբասի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հրապարակել է Պուտինին ուղղված գրավոր դիմումը՝ հանրաքվեից հետո ԴԺՀ-ը Ռուսաստանի կազմում ընդգրկելու հարցը քննարկելու խնդրանքով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում