Համաշխարհային բանկը մեր կարևոր գործընկերներից է. վարչապետը շնորհավորել է գործընկերության 30-ամյակը

ԴԴիանա Գասպարյան

Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Աննա Բյերդեն Երևանում այսօր հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:

Բյերդեն հայտարարել է, որ բանկը պատրաստ է շարունակել օժանդակությունը մեր կառավարությանը: Երեկոյան արդեն կայացել է Հայաստանի և Համաշխարհային բանկի գործընկերության 30-ամյակին նվիրված հոբելյանական ընդունելությունը:

Մհեր Գրիգորյանը նշել է, որ Հայաստանն ու Համաշխարհային բանկը աշխատել են միասին տարաբնույթ ոլորտներում 100-ից ավելի ծրագրերի իրականացման համար՝ համագործակցելով ավելի քան 2.5 միլիարդ դոլար արժողությամբ պորտֆելի շրջանակներում:

Մանրամասները՝ Նորայր Շողիկյանի ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում