Իրանի պատասխանը միջուկային համաձայնագրի վերջին առաջարկին «խելամիտ է». Բորել

ՄՄերի Ներսիսյան

ԻԻՀ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՌԱՋԱՐԿԻՆ «ԽԵԼԱՄԻՏ» Է

Իրանի հետ միջուկային բանակցություններում ներգրավված երկրների մեծ մասը համաձայն է Եվրամիության առաջարկին` իսպանական հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը՝ մանրամասնելով, որ դեռ պատասխան չկա միայն Միացյալ Նահանգներից: ԵՄ գլխավոր դիվանագետը հույս է հայտնել, որ այս շաբաթվա ընթացքում պատասխան կլինի նաև Վաշինգտոնից: Բորելը նշել է, որ Իրանը խնդրել է մի քանի փոփոխություն կատարել ԵՄ առաջարկի մեջ: Երեկ, Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուն հայտարարել էր, որ Իրանի պատասխանը միջուկային համաձայնագրի շուրջ ԵՄ-ի վերջին առաջարկին «խելամիտ է»:


ԱՄՆ-Ը ՊԱՏՐԱՍՏՈՒՄ Է ԻՐԱՆԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ

ԱՄՆ-ը աշխատում է, որպեսզի հնարավորինս արագ միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ Իրանի առաջարկներին պատասխան տա` ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ շեշտելով, եթե Իրանը պատրաստ է ամբողջությամբ կատարել 2015 թվականի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, ապա մենք պատրաստ ենք անել նույնը: Վաշինգտոնը համաձայն չէ Թեհրանի մեղադրանքներին, թե բանակցությունների ձգձգման մեղավորը ԱՄՆ-ն է: Փրայսը ևս մեկ անգամ հաստատել է, որ գործարքի վերջնական տեքստը, մի քանի անգամ խմբագրվելուց հետո, վերջնականապես պատրաստ է: ԱՄՆ-ը ողջունել է Իրանի որոշումը՝ «հրաժարվելու միջուկային ծրագրի շուրջ բանակցութունների հետ կապ չունեցող մի շարք պահանջներից»: Փրայսը սակայն հաստատել է, որ կողմերի միջև մի շարք տարաձայանությունները դեռևս պահպանվում են՝ հավելելով, որ խոսքը մասնավորապես վերաբերում է ահաբեկչական ցուցակից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հանելու պահանջին:


ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՊԱՏՐԱՍՏ Է

Ուկրաինայի անվտանգության միջազգային երաշխիքների մասին առաջին փաստաթուղթը կարող է հայտնվել օգոստոսի 29-30-ին՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը: Նրա խոսքով՝ ինքն արդեն ծանոթացել է տեքստին, և դա «շատ հզոր փաստաթուղթ է լինելու»։ «Կիևի ռեժիմը շարունակում է ապագայի ինչ-որ «անվտանգության երաշխիքներ» հորինել իր համար»,-Telegram-ի իր ալիքում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ շեշտելով, որ ոչ մի հարևան չի կարող իրենց երաշխիք տալ, նույնիսկ եթե մոլագարորեն ատում է Ռուսաստանը։ Իսկ ՆԱՏՕ Ուկրաինային հիմա ոչ ոք չի ընդունի։


ԼԵՀԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԻԵՎՈՒՄ Է

Ուկրաինայի նախագահի հրավերով Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանել է Կիև՝ Վոլոդիմիր Զելենսկու հետ բանակցություններ վարելու: Կիև Դուդայի այցի ընթացքում նախատեսվում են բանակցություններ Ուկրաինային աջակության հարցի շուրջ, ռազմական առումով՝ ռուսական ռազմական գործողություններից պաշտպանվելու համար անհրաժեշտ սարքավորումների մատակարարման, ինչպես նաև տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում աջակցության շուրջ»: Լեհաստանի նախագահը կմասնակցի նաև «Ղրիմյան հարթակ» գագաթնաժողովի աշխատանքներին։


ԼԱՎՐՈՎԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՍԻՐԻԱՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ՀԵՏ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հանդիպել է իր սիրիացի գործընկեր Ֆեյսալ Միկդադի հետ: Ռուսասկան կողմը հայտարարել էր, որ նախարարները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերը, այդ թվում՝ ուկրաինական ճգնաժամի համատեքստում։ Բանակցություններից առաջ Լավրովը շնորհակալություն է հայտնել Սիրիային Լուգանսկի և Դոնեցկի ճանաչման համար։ Սիրիայի արտգործնախարարը վերահաստատել է, որ իր երկիրը կանգնած է Ռուսաստանի կողքին՝ նեոնացիզմի դեմ պայքարում, քանի որ այն, Միկդադի խոսքով, սպառնում է ամբողջ մարդկությանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում