ՎՎարդուհի Հարությունյան

Ուկրաինական եգիպտացորենով երեք բեռնանավ դուրս են եկել Օդեսայի նավահանգիստներից

Ուկրաինական եգիպտացորենով երեք բեռնանավ դուրս են եկել Օդեսայի նավահանգիստներից

Եգիպտացորենով բեռնված Polarnet, Rojen և Navistar բեռնանավերը դուրս են եկել Օդեսայի մարզի նավահանգիստներից և ուղևորվել են Ստամբուլ՝ հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից։

ՄԱԿ-ից էլ տեղեկացրել են, որ համատեղ համակարգող կենտրոնը թույլ է տվել այդ նավերին ծով դուրս գալ ուրբաթ օրը:

Նշվում է, որ Polarnet-ը տեղափոխում է 12000 տոննա եգիպտացորեն, Rojen-ը՝ 13041 տոննա, Navistar-ը՝ 33000 տոննա։ Նավերը նախ զննություն կանցնեն Ստամբուլի համակարգող կենտրոնում, ապա կշարունակեն ճանապարհը տարբեր ուղղություններով․ Polarnet-ը՝ թուրքական Կարասու քաղաք, Rojen-ը և Navistar-ը, համապատասխանաբար, բրիտանական և իռլանդական նավահանգիստներ։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում