ԱԱրսեն Մկրտչյան

Հայտնի են լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց և կանանց 2022 թվականի Հայաստանի առաջնություն հաղթողները

Հայտնի են լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց և կանանց 2022 թվականի Հայաստանի առաջնություն հաղթողները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանի «Գրանդ սպորտ» մարզահամալիրում օրերս կայացել է Հայաստանի լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց և կանանց 2022 թվականի առաջնությունը, որին մասնակցել է տղամարդկանց 6 և կանանց 9 թիմ Երևանից և ՀՀ մարզերից:

Առաջնության մասնակից թիմերը պայքարը սկսել են իրենց ենթախմբերում, որից հետո լավագույն 4 թիմերը դուրս են եկել կիսաեզրափակիչ:

Կանանց պայքարում առաջնության չեմպիոնի կոչումը նվաճել է Երևանի «Ավան» թիմը (Պողոսյան Մերի, Մելքումյան Դիաննա), երկրորդ տեղը զբաղեցրել է «Վան» ակումբի աղջիկների թիմը, լավագույն եռյակը եզրափակել է Երևանի ԲՊՀ թիմը:

Տղամարդկանց շրջանում գլխավոր պայքարը ծավալվել է Մ20 հավաքական, ՖԻՄԱ-1, «Գյումրի» և ՖԻՄԱ-3 թիմերի միջև: Երրորդ տեղի համար պայքարում միմյանց հետ մրցել են «Գյումրի» և ՖԻՄԱ-3 թիմերը. հաղթել են գյումրեցիները՝ 2:0 հաշվով: Տղամարդկանց եզրափակչում մրցել են ՖԻՄԱ-1-ն ու Հայաստանի Մ20 հավաքականը: Հաղթող է ճանաչվել Հայաստանի մինչև 20 տարեկանների թիմը՝ դիմակայությունն ավարտելով 2-1 հաշվով: Հաղթող թիմի կազմում հանդես են եկել Խաչատուր Ասմարյանը (ԲԿՄԱ) և Վահե Նազարյանը (ԽՄՕՄՄ):

Նշենք՝ ԲԿՄԱ և ԽՄՕՄՄ թիմերի մարզիկները միավորվել են Մ20 հավաքական թիմի կազմում և պատրաստվում են հուլիսի 12-17-ը Թուրքիայում կայանալիք Եվրոպայի մինչև 20 տարեկանների լողափնյա վոլեյբոլի առաջնությանը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում