ՄՄարիամ Մխիթարյան

Զելենսկին ամերիկացի հրեաներին կոչ է արել օգնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում

Զելենսկին ամերիկացի հրեաներին  կոչ է արել օգնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում

Ուկրաինայի նախագահ Զելենսկին կոչ է արել ամերիկացի հրեաներին՝ օգնել խստացնելու Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, ինչպես նաև արագացնելու հանրապետություն զենքի մատակարարումը։ Այդ մասին հայտնում է նախագահի աշխատակազմի Telegram ալիքը։

Զելենսկու խոսքով՝ դրանից է կախված «օկուպացված շրջանների» ազատագրման արագությունը։

«Մեզ պետք է հզոր հարձակողական զենք, առանց որի պատերազմը միայն կձգձգվի։ Գիտեմ, որ դուք արդեն շատ եք օգնել։ Բայց կարող եք ավելի շատ օգտագործել ձեր ազդեցությունը»,- դիմել է Ուկրաինայի առաջնորդը American Jewish Committee Global Forum-ի մասնակիցներին։

Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին դիմել էր արևմտյան երկրներին՝ մեծացնելու զենքի մատակարարումները Կիև, ինչպես նաև քննադատել էր նրանց Ռուսաստանի նկատմամբ բավական կոշտ չլինելու համար։ Զելենսկու խոսքով՝ նրանք աջակցում են Ուկրաինային, բայց միևնույն ժամանակ քննարկում են պատժամիջոցները մեղմելու միջոցները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում