ՄՄարիամ Մխիթարյան

Բայդենը մեկնաբանել է Ամերիկյան երկրների գագաթնաժողովի բոյկոտը որոշ երկրների կողմից

Բայդենը մեկնաբանել է Ամերիկյան երկրների գագաթնաժողովի բոյկոտը որոշ երկրների կողմից

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, մեկնաբանելով Ամերիկյան երկրների գագաթնաժողովը բոյկոտելու մի շարք պետությունների որոշումը, հայտարարել է, որ անհանգստանալու առիթ չի տեսնում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ամերիկացի առաջնորդը նաև խոսել է Կարիբյան ավազանի երկրների հետ հարաբերություններն ակտիվացնելու ԱՄՆ-ի ցանկության մասին։ «Դուք չափազանց կարևոր եք մեզ համար բոլոր հարցերում, և հուսով եմ, որ մենք էլ կարևոր ենք ձեզ համար»,- ասել է նա:

Ավելի վաղ Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը Ամերիկյան երկրների գագաթնաժողովի լիագումար նիստի ժամանակ կշտամբել էր ԱՄՆ-ին հանդիպմանը տարածաշրջանի բոլոր երկրներին չհրավիրելու համար։ Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորն էլ հրաժարվել է մասնակցել Վաշինգտոնի կազմակերպած գագաթնաժողովին, քանի որ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը որոշում էր կայացրել միջոցառմանը չհրավիրել Կուբային, Վենեսուելային և Նիկարագուային:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում