Կիևն ի վերջո կհաղթի. Բլինքեն

ԴԴավիթ Մուրադյան

ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԴՈՒՄ Է ՊԱՐԵՆԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎՐԱ. ԹՐԱՍ

Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը լրջորեն ազդում է համաշխարհային խաղաղության, համընդհանուր բարգավաճման և պարենային անվտանգության իրավիճակի վրա: Նման կարծիք է հայտնել Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը:

Նրա տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ռուսական հատուկ գործողության 100 օրվա ընթացքում ավելի քան 6,6 մլն մարդ ստիպված է եղել լքել Ուկրաինան:

Ֆորին օֆիսի ղեկավարը հիշեցրել է, որ Մեծ Բրիտանիան ռազմական օգնության ծրագրի շրջանակներում Կիևին 10 հազար հրթիռ է մատակարարել:

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ պարենային ճգնաժամն աշխարհում սկսվել է Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից առաջ, իսկ արևմտյան պատժամիջոցները դարձել են պարենի մատակարարումների խախտման հիմնական պատճառներից մեկը, ինչն էլ բարդացրել է իրադրությունը:

 
ԿԻԵՎՆ Ի ՎԵՐՋՈ ԿՀԱՂԹԻ. ԲԼԻՆՔԵՆ

Արևմուտքը չի փորձում ձգձգել ռազմական գործողություններն Ուկրաինայում, ինչպես նաև կոչ է անում Ռուսաստանին դադարեցնելու դրանք՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

«Մենք կրկին կոչ ենք անում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անհապաղ վերջ դնելու այս հակամարտությանը և բոլոր տառապանքներին ու գլոբալ ցնցումներին, որոնք առաջացել են պատերազմի պատճառով: Ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ մեր դաշնակիցներն ու գործընկերները չեն փորձում ձգձգել այդ պատերազմը, որպեսզի ցավ պատճառեն Ռուսաստանին»,- ասված է Բլինքենի գրավոր հայտարարության մեջ։

Պետքարտուղարության ղեկավարի կարծիքով՝ Վաշինգտոնը հարգանքով է վերաբերվում ՌԴ քաղաքացիներին և նրանց թշնամի չի համարում ու մաղթում է արժանապատիվ ապագա:

Միևնույն ժամանակ, Բլինքենն ընդգծել է Ուկրաինայի ռազմական ներուժն ամրապնդելու՝ ԱՄՆ ցանկությունը:

«Միացյալ Նահանգները ցանկանում է տեսնել ժողովրդավարական, անկախ, ինքնիշխան և բարգավաճող Ուկրաինա, որն ունի միջոցներ, որոնք թույլ են տալիս զսպել ապագա ագրեսիան և պաշտպանվել դրանից»,- հավելել է պետքարտուղարը:

Ամփոփելով Ուկրաինայում ռազմական գործողությունների 100-րդ օրը՝ նա վստահություն է հայտնել, որ Կիևն ի վերջո կհաղթի:

 
«ՌՈՍԱՎԻԱՑԻԱՆ» ԵՐԿԱՐԱՑՐԵԼ Է ԹՌԻՉՔՆԵՐԻ ԱՐԳԵԼՔԸ

«Ռոսավիացիան» 17-րդ անգամ երկարաձգել է Ռուսաստանի Դաշնության կենտրոնական և հարավային մասի օդանավակայաններ թռիչքների արգելքը։

«Ռուսաստանի 11 օդանավակայաններում թռիչքների ժամանակավոր սահմանափակումները երկարացվել են մինչև 2022 թվականի հունիսի 12-ը՝ Մոսկվայի ժամանակով ժամը 03:45-ը: Ժամանակավոր սահմանափակվում են թռիչքները դեպի Անապա, Բելգորոդ, Բրյանսկ, Վորոնեժ, Գելենջիկ, Կրասնոդար, Կուրսկ, Լիպեցկ, Դոնի Ռոստով, Սիմֆերոպոլ և Էլիստա»,- ասվում է կառույցի հաղորդագրության մեջ։

 
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ ԿԱՆՉԵԼ ԵՆ ԱԳՆ

Անկարայում Հունաստանի դեսպան Խրիստոդուլոս Լազարիսին կանչել են հանրապետության ԱԳՆ՝ Աթենքում Թուրքիայի դեսպանության մոտ Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) կազմակերպած ցույցերի պատճառով:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ արտգործնախարարությունում հույն դիվանագետին ներկայացրել են Անկարայի մոտեցումը՝ Հունաստանում ՔԱԿ-ի ներկայության ու գործունեության վերաբերյալ: Ըստ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության՝ կազմակերպությունը Հունաստանում հեշտությամբ զբաղվում է քարոզչությամբ և հավաքագրմամբ, ինչպես նաև ծավալում է ֆինանսական գործունեություն:

Անկարան ՔԱԿ-ը համարում է ահաբեկչական կազմակերպություն, ինչպես նաև երկրի ազգային անվտանգության հիմնական սպառնալիքներից մեկը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում