ՀՀ վարչապետը՝ սահմանագծման և սահմանազատման աշխատանքների ժամկետների մասին

ԼԼիլիթ Ասատրյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Կառավարության ծրագրի 2021 թ. կատարողականի մասին զեկույցից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց դելիմիտացիայի, դեմարկացիայի աշխատանքների տևողության մասին, և թե այդ ընթացքում Ադրբեջանի Հանրապետության կողմից սանդրանքներ լինելու դեպքում կարո՞ղ են գործուն մեխանիզմներ լինել՝ կանխելու առճակատումները հայ-ադրբեջանական գոտում:

«Գիտեք՝ փորձագիատական գնահատական տալը շատ դժվար է, պրոցեսը պետք է սկսվի, և հընթացս կերևա, բայց որ դա մեկ-երկու օրվա, մեկ-երկու ամսվա գործ չէ, ակնհայտ է, որովհետև կան բազմաթիվ նյուանսներ, որոնք պետք է ճշգրտվեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Ես իմ զեկույցում ասացի, որ մենք հասկանում ենք նաև, որ Ադրբեջանը փորձում է ռազմական լարվածության իրավիճակը պահել սահմանի երկայնքով դեմարկացիայի գործընթացում Հայաստանի նկատմամբ թաքնված կամ անթաքույց տարածքային պահանջներ ներկայացնելու համար, և մեր այս դիրքորոշումը, կարծում եմ, ընկալված է միջազգային հանրության կողմից, և մենք պետք է առաջ գնանք՝ պահպանելով մեր երկրի շահերը և սահմանները:

Ժամկետի առումով շատ դժվար է ասել, որովհետև, օրինակ՝ Հայաստանի և Վրաստանի միջև դեմարկացիան և Ադրբեջանի և Վրաստանի միջև դեմարկացիան մինչ օրս չի ավարտվել, չնայած սկսվել է 1996-1997 թվականներին:

Կարծում եմ՝ այս պարագայում, հաշվի առնելով հատուկ իրավիճակը և հատուկ հրատապությունը, երկու կողմերի մոտ էլ կա շահագրգռություն, որ հնարավորինս շուտ անենք. դա չտևի 20 կամ 25 տարի, այլ տևի հնարավորինս կարճ:

Կրկնում ենք, որ միջազգային փորձագետների ներգրավումը, որոնք փորձ ունեն՝ իրենց երկրներում դեմարկացիա և դելիմիտացիա իրականացնելու, բախվել են բազմաթիվ պրոբլեմների և հաղթահարել են ադ պրոբլեմները, կարող են մեզ օգնել, որ պատրաստի բանաձևեր ունենանք: Եվ կան շատ հետաքրքիր ձեռնարկեր՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի մեթոդոլոգիաների մասին: Բայց կոնկրետ գնահատական տալ ժամկետների՝ չափազանց դժվար է: Մինչև ապրիլի վերջ, հստակ գիտենք, հանձնաժողովը պետք է ձևավորվի»,- ասաց վարչապետը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում