Արթիկի բնակիչը հրկիզել էր դատաբժշկի ավտոմեքենան

ՎՎարդուհի Բալյան

Մարտի 21-ին՝ ժամը 19-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Աշտարակ» բժշկական կենտրոնի բակում հրկիզել են Արագածոտնի մարզի դատաբժշկական փորձագետի «Կիա» մակնիշի ավտոմեքենան։

Աշտարակի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում օպերատիվ տվյալներ ստացվեցին, որ հրկիզման եղանակով դատաբժշկի ավտոմեքենան վնասել էր Արթիկ քաղաքի 34-ամյա մի բնակիչ։

Նա հայտնաբերվել է և բերման ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին։

Տղամարդը խոստովանական բացատրություն է տվել, որ ժամը 12.45-ի սահմաններում ինքն է հրկիզել մեքենայի առջևի հատվածը:

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Կատարվում է քննություն։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում