Անթալիայում մեկնարկել է Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը

Անթալիայում մեկնարկել է Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի, Դմիտրո Կուլեբայի և Մևլութ Չավուշօղլուի եռակողմ հանդիպումը:

Հաղորդվում է, որ բանակցությունները կտևեն մոտ 1․5 ժամ, ինչից հետո կողմերը հանդես կգան առանձին մամուլի ասուլիսներով։

Այսօր ավելի վաղ Չավուշօղլուն երկկողմ հանդիպումներ է անցկացրել Սերգեյ Լավրովի և Դմիտրո Կուլեբայի հետ։ Նշվում է, որ Թուրքիայի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են Ուկրաինայում հակամարտության դադարեցման միջոցառումները: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում