Արմավիրում իրականացված ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերվել է ապօրինի զենք-զինամթերք

ԱԱրևիկ Աբելյան

Ոստիկանության Արմավիրի բաժնի և Արմավիրի մարզային վարչության ենթակա տարածքային մյուս ստորաբաժանումների ծառայողները Արմավիր քաղաքում իրականացրել են ուժեղացված ծառայություն։

Մի քանի ժամ տևած միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ատրճանակներ, մահակներ, դանակներ և այլն: Բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության 2 դեպք. հայտնաբերվել ու առգրավվել են մարիխուանայի և հաշիշի նմանվող զանգվածներ։

Բացի այդ, վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմվել է 11 արձանագրություն։

Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում