ՎՎարդուհի Հարությունյան

Ուկրաինան սահմանափակել է քաղաքացիական թռիչքներն իր օդային տարածքում

Ուկրաինան սահմանափակել է քաղաքացիական թռիչքներն իր օդային տարածքում

Ուկրաինայի օդային տարածքում քաղաքացիական ինքնաթիռների թռիչքները սահմանափակվել են հնարավոր սպառնալիքի պատճառով: Այս մասին հաղորդել է «Ուկրինֆորմ» գործակալությունը:

«Կիևի, Դնեպրի, Լվովի, Օդեսայի, Սիմֆերոպոլի շրջաններում քաղաքացիական ինքնաթիռների թռիչքները սահմանափակվել են քաղավիացիայի դեմ պոտենցիալ սպառնալիքի պատճառով»,- ասվում է հայտարարության մեջ:

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես էր եկել նոր ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը՝ ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Նա հավելել է, որ Ռուսաստանի պլանների մեջ չի մտնում Ուկրաինայի օկուպացումը, սակայն Ռուսաստանը կձգտի  հասնել Ուկրաինայի ապառազմականացմանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում