ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինան ևս մեկ անգամ դիմել է բոլոր գործընկերներին՝ պաշտպանական միջոցներ տրամադրելու խնդրանքով

Ուկրաինան ևս մեկ անգամ դիմել է բոլոր գործընկերներին՝ պաշտպանական միջոցներ տրամադրելու խնդրանքով

Ուկրաինան ևս մեկ անգամ դիմել է իր բոլոր միջազգային գործընկերներին՝ երկրի զինանոցը պաշտպանական տեխնիկայով համալրելու խնդրանքով։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովը։

Ավելի վաղ նախարարը հայտնել էր, որ Ուկրաինան արտասահմանյան գործընկերներից արդեն ստացել է ավելի քան երկու հազար տոննա զենք։ Ռեզնիկովը միաժամանակ նշել է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման քաղաքական և դիվանագիտական ​​ճանապարհը սպառված չէ։

Նախարարի խոսքով՝ Ուկրաինան Բելառուսից հարձակման վտանգ չի տեսնում՝ հաղորդում է ТАСС-ը: Անցյալ շաբաթ Բելառուսի պաշտպանության նախարար Խրենինը Ռեզնիկովի հետ հեռախոսազրույցից հետո հայտնել էր, որ Բելառուսն ու Ուկրաինան պատրաստ են վերսկսել ռազմական համագործակցությունը և շարունակել երկխոսությունը անվտանգության հարցերի շուրջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում