ՎՎարդուհի Հարությունյան

Կոնգրեսական Ջիմ Կոստան պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով

Կոնգրեսական Ջիմ Կոստան պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով

Փետրվարի 7-ին ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, կոնգրեսական Ջիմ Կոստայի հետ։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ դեսպան Մակունցը կոնգրեսականին է փոխանցել «Մխիթար Գոշ» պետական պարգևը՝ ՀՀ և ԱՄՆ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում նշանակալի ավանդի համար։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանն ուղղված հարցեր, ինչպես նաև անդրադարձել միջազգային և տարածաշրջանային զարգացումներին:

May be an image of 2 people, people sitting and indoor

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում