ՎՎարդուհի Հարությունյան

Ջոնսոնն ու Մակրոնը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

Ջոնսոնն ու Մակրոնը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել՝ հայտնում են Միացյալ Թագավորության կառավարությունից:

Երկրների ղեկավարներն առաջնային են համարել Ուկրաինայի շուրջ ստեղծված լարված իրադրությունից դուրս գալու դիվանագիտական ուղիներ որոնելը: «Նրանք միմյանց ծանոթացրել են միջազգային գործընկերների հետ բանակցությունների ընթացքին՝ անդրադառնալով նաև վարչապետ Ջոնսոնի՝ Կիև կատարած այցին»,- ասված է փաստաթղթում:

Մակրոնն ու Ջոնսոնը անդրադարձել են նաև հնարավոր հակառուսական պատժամիջոցներին և ՆԱՏՕ-ի շրջանակում համագործակցությանը, Արևելյան Եվրոպայում դաշինքի ռազմական ներկայության ամրապնդմանը: Նրանք պայմանավորվել են շարունակել համատեղ աշխատանքը պատժամիջոցների փաթեթի պատրաստման ուղղությամբ, որոնք, ըստ ղեկավարների, անհապաղ ուժի մեջ կմտնեն Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման դեպքում:

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին նախատեսված է Էմանուել Մակրոնի այցը Մոսկվա, 8-ին՝ Կիև:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում