Վերջնանպատակը խաղաղության պայմանագիրն է, բայց այս պահին վաղ է խոսել դրա մասին․ Աղաջանյան

ԳԳոհար Սարգսյան

Հայաստանը մշտապես հայտարարել է իր դրական վերաբերմունքը տարածաշրջանում խաղաղության օրակարգի առաջմղման վերաբերյալ; Այս մասին այսօր կայացած ասուլիսին ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

«Վերջնանպատակը խաղաղության պայմանագիրն է, որը հընթացս բավականին երկար և համապարփակ քննարկման արդյունքում երկկողմանիորեն ընդունելի տրամաբանության մեջ պետք է տեքստի տեսքով հրապարակվի  և հասանելի լինի Հայաստանի և Ադրբեջանի հանրություններին։ Այս պահի դրությամբ մենք խոսում ենք խաղաղության պայմանագրի մասին, որի հետ կապված որևէ դետալային քննարկում որևէ ձևաչափով չի եղել»,- ասաց Աղաջանյանը։

Նրա խոսքով՝ դեռ վաղ է խոսել խաղաղության պայմանագրի մասին՝ հաշվի առնելով, որ առայժմ  նույնիսկ դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցում կոնկրետ առաջընթաց չկա։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում