Ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

ԼԼարա Մանուկյան

Հունվարի 7-ին, ժամը 18.30-ի սահմաններում, ոստիկանության Ախուրյանի բաժնի քրեական հետախույզները Ջաջուռ գյուղից, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել Շիրակի մարզի Կամո գյուղի 38-ամյա մի բնակչի։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շագանակագույն, յուրահատուկ հոտով զանգված ու ծալովի դանակ: Ըստ բերման ենթարկված տղամարդու՝ հայտնաբերվածը շոկո տեսակի թմրանյութ է։

Նշանակվել են դատաքիմիական և դատաքրեագիտական փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում