Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մայա Սանդուի հետ. կողմերը կարևորել են Հայաստանի և Մոլդովայի միջև տնտեսական կապերի զարգացումը

ԳԳևորգ Թոսունյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ:

Վարչապետը կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը և բարձր գնահատել Մոլդովայի հետ քաղաքական երկխոսությունը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է տնտեսական փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը` հավելելով, որ դրա համար կան լավ նախադրյալներ ու անհրաժեշտ ներուժ: Վարչապետի խոսքով` պետք է երկու երկրների կառավարությունները շարունակեն սերտ գործակցությունը՝ առևտրատնտեսական կապերի ընդլայնման, ինչպես նաև զբոսաշրջության խթանման նպատակով:

Մոլդովայի նախագահն ընդգծել է, որ իր երկիրը շահագրգիռ է Հայաստանի հետ հարաբերությունների խորացմամբ ու ամրապնդմամբ: Մայա Սանդուն ևս նշել է տնտեսության, ներդրումների ոլորտում համագործակցությանը նոր ազդակ հաղորդելու անհրաժեշտությունը: Այդ առումով, վերջինս անհրաժեշտ է համարել բիզնես ֆորումի անցկացումը, ինչը կնպաստի գործարարների միջև նոր կապերի հաստատմանն ու ներդրումային համատեղ ծրագրերի իրականացմանը: Մոլդովայի նախագահը կարևորել է նաև ինստիտուցիոնալ բարեփոխումների, այդ թվում՝ արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ռեֆորմների իրականացման գործընթացում համագործակցության զարգացումն ու փորձի փոխանակումը:

Նիկոլ Փաշինյանը և Մայա Սանդուն անդրադարձել են նաև Արևելյան գործընկերության շրջանակում գործակցությանը, այսօր կայանալիք գագաթնաժողովի օրակարգին, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում