ՆՆարե Ոսկանյան

Սյունիքում 14 դպրոցի համար կստեղծվեն ինժեներական լաբորատորիաներ

Սյունիքում 14 դպրոցի համար կստեղծվեն ինժեներական լաբորատորիաներ

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ Սյունիքի մարզի 14 դպրոցի համար ստեղծել ինժեներական լաբորատորիաներ և 1 ԱԹՍ կրթական աշխատանոց՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում:

Հիմնավորման համաձայն՝ ներկայում բարձր տեխնոլոգիական ոլորտում կադրային պահանջարկի և առաջարկի զգալի անհամաչափությունը լրջագույն խնդիր է, և ՀՀ-ում հանրակրթական տարիքից տեխնոլոգիական կրթության ապահովման, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշման տեսանկյունից «Արմաթ» ինժիներական լաբորատորիաներն անգնահատելի դեր ունեն, ուստի դրանց թվի աճն ու առկայությունը ՀՀ բոլոր բնակավայրերում կենսական անհրաժեշտություն է։

«Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ն 2011 թ.-ից նախաձեռնել և իրականացնում է Հայաստանի կրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների (Արմաթ) հիմնման ծրագիր, որի նպատակն է ուժեղացնել Հայաստանում տեխնիկական կրթության բազան, նպաստել դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը, պատրաստել տեխնիկական կրթությամբ մասնագիտական աշխատուժ, որը կբավարարի աճող պահանջարկը: Այս պահին ՀՀ-ում և Արցախում գործում է 588 ինժեներական լաբորատորիա:

Կառավարությունն ընդունել է որոշում՝ Տեխնիկական ստեղծագործության կենտրոնի  մասնագիտական ներուժի ապահովման նպատակով: Կենտրոնում այսօր գործող 27 խմբակներում պետպատվերի շրջանակում փաստացի տեխնիկական  կրթություն և դաստիարակություն  է ստանում 280 դպրոցական։ Կենտրոնում նախատեսվում է  ստեղծել լաբորատորիա, որի նպատակն է ուժեղացնել երեխաների տեխնիկական կրթության բազան, նպաստել դրանց մասնագիտական կողմնորոշմանը, պատրաստել տեխնիկական կրթությամբ մասնագիտական աշխատուժ, որը կբավարարի աճող պահանջարկը: Ըստ այդմ՝ Երևանի թիվ 159 ավագ դպրոցի ուսումնական մասնաշենքի առաջին հարկից  362.9 քմ տարածքը նախատեսվում է ամրացնել Տեխնիկական ստեղծագործության հանրապետական կենտրոնին:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում