Միջազգային լուրերի տեսություն

Միջազգային լուրերի տեսություն

Սիրիայի ռազմական օդանավերը հարվածներ են հասցրել Իդլիբ նահանգում գործող իսլամիստ գրոհայինների դիրքերին: Հիմնական թիրախը եղել է հյուսիսային Նաբլ քաղաքը:

Ռմբակոծության հետևանքով վիրավորվել է 7 մարդ: Ավելի վաղ բանակային ուժերը Հալեպի մերձակայքում զինյալների 5 մեքենա էին ոչնչացրել: Հաղորդվում է, որ Սիրիայի զինված ընդդիմությունը և «ԻԼԻՊ» խմբավորումը պայմանավորվել են դադարեցնել կրակը Դամասկոսի հարավային թաղամասերում և միմյանց վրա հարձակում չգործել:

ԱՄՆ-ի պետքարտուղար  Ջոն Քերին մեկնել է Կահիրե՝ Եգիպտոսի իշխանությունների հետ քննարկելու երկկողմ և  տարածաշրջանային խնդիրներ: Վաշինգտոնի համար առաջնայինն այսօր  «Իսլամական պետություն» շարժման դեմ պայքարի համար միջազգային դաշինք ստեղծելն է:

Պենտագոնը Պարսից ծոց է ուղարկել ունիվերսալ դեսանտային նավ՝ հազար ծովային   հետևակային զինվորով, այն միանալու է ծոցում գտնվող ամերիկյան 6 ռազմանավերին։

ԱՄՆ դաշնակից Գերմանիան էլ հայտարարել է, որ չի մասնակցի «Իսլամական պետության» դեմ ուղղված ավիահարվածներին, բայց մտադիր է Իրաք ուղարկել առնվազն 40 դեսանտայինի: Քուրդ զինվորականներին նրանք սովորեցնելու են օգտվել գերմանական սպառազինությունից   զինված խմբավորման դեմ պայքարում:

Այս և այլ միջազգային նորությունները՝ մեկ տեսաշարում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում