Պարեկների կողմից բաժին բերման ենթարկված տղամարդու մեքենայում ինքնաձիգ է հայտնաբերվել

ՄՄարի Կոստանյան

Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները նոյեմբերի 16-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Գայի պողոտայից ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, մեքենայով հանդերձ, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել Աբովյան քաղաքի բնակիչ, 33-ամյա տղամարդու։

Նա մեքենայից ներկայացրել է առանց գործարանային համարի «Կալաշնիկովի» ինքնաձիգ, երկու փամփշտատուփ՝ լիցքավորված 57 փամփուշտով։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ ինքնաձիգն ու զինամթերքը 2020 թվականի հոկտեմբերին գտել էր Քարվաճառում։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ 33-ամյա տղամարդը ձերբակալվել է։ 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում