ԼԼիլիթ Ասատրյան

«Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր»՝ մրցույթ ավագ դպրոցների աշակերտների համար. ժամկետը երկարաձգվել է

«Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր»՝ մրցույթ ավագ դպրոցների աշակերտների համար. ժամկետը երկարաձգվել է

ՀՀ առողջապահության նախարարությունը ԿԳՄՍՆ-ի հետ համատեղ հայտարարել է COVID-19-ի դեմ պատվաստվելու կարևորության թեմայով կարճ հոլովակների մրցույթ հանրապետության ավագ դպրոցների սովորողների շրջանում։

Հայերենով և 45-60 վայրկյան տևողությամբ հոլովակները պետք է ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև նոյեմբերի 30-ը՝ ներառյալ ժամը 18:00-ը: Տեսահոլովակներն ընտրելիս նախապատվություն կտրվեն այն նյութերին, որոնք ստեղծագործ են և հետաքրքիր, չեն պարունակում անթույլատրելի արտահայտություններ և տեսարաններ, առանց 6/8 ոճի երաժշտության են և չեն խախտում հեղինակային իրավունքը։

ԱՆ-ը տեղեկացնում է, որ բոլոր տեսանյութերը նախապես կդիտարկի մրցութային հանձնաժողովը, և սահմանված ցուցանիշներին համապատասխանող հոլովակները կհրապարակվեն ԿԳՄՍՆ և ԱՆ տեղեկատվական հարթակներում: Առաջին 5 տեսանյութերը, որոնք կհավաքեն ամենաշատ առցանց ձայները (Like), կարժանանան պարգևների, իսկ հաջորդ 10 լավագույնները կստանան ԿԳՄՍՆ-ի և ԱՆ-ի շնորհակալագրերը:

Նախարարությունից նշում են, որ հավելյալ տեղեկությունների համար կարելի է զանգահարել 060-80-80-03, ներքին՝ 2305, 1905, 1901։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում