ՄՄարիամ Մխիթարյան

Սաակաշվիլու հարցը քննարկվել է Զելենսկի-Ղարիբաշվիլի հեռախոսազրույցի ժամանակ

Սաակաշվիլու հարցը քննարկվել է Զելենսկի-Ղարիբաշվիլի հեռախոսազրույցի ժամանակ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ և խնդրել է թույլ տալ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու մորը, հարազատներին, ինչպես նաև ուկրաինացի բժիշկներին տեսակցել նրան բանտում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ղարիբաշվիլու հետ հեռախոսազրույցում ընդգծել եմ, որ Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլու իրավունքները պետք է լիովին երաշխավորվեն՝ միջազգային նորմերին համապատասխան»,- գրել է Զելենսկին Twitter-ում։

Ուկրաինայի նախագահը Սաակաշվիլու նկատմամբ կիրառվող հարկադրանքի միջոցներն անվանել է անհամաչափ ու անընդունելի։

Զելենսկու հետ հեռախոսազրույցի ժամանակ Վրաստանի վարչապետն էլ անթույլատրելի է համարել Ուկրաինայի քաղաքացիների, այդ թվում՝ Վրաստանի նախկին առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլու միջամտությունը հանրապետության ներքին գործերին։

Ղարիբաշվիլին նաև մերժել է Սաակաշվիլու առողջական վիճակը ստուգելու համար ուկրաինացի բժիշկների այցը բանտախուց՝ պատճառաբանելով, որ բանտարկյալի առողջական վիճակի մասին հոգում են վրացի պրոֆեսիոնալ և բարձր որակավորում ունեցող բժիշկները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում