Արմեն Սարգսյանն արժանացել է Սուրբ Աթոռի բարձրագույն շքանշանին

ՎՎարդան Հովսեփյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ (փոխպետքարտուղար) արքեպիսկոպոս Էդգար Պենյա Պառայի հետ, որը Հայաստան է ժամանել Երևանում Սուրբ Աթոռի Առաքելական նվիրակության բացման առիթով:

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը նախագահ Սարգսյանին պարգևատրել է Սուրբ Աթոռի բարձրագույն՝ Grand Collar of the Papal Order of Pius IX շքանշանով, որին Արմեն Սարգսյանն արժանացել է Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար, ինչպես նաև որպես Վատիկանում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպան:

Նշվել է, որ Արմեն Սարգսյանն առաջինն է Հայաստանում և միակը տարածաշրջանում, ով արժանանում է Սուրբ Աթոռի բարձրագույն՝ Grand Collar of the Papal Order of Pius IX շքանշանին: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում