ՄՄարիամ Մխիթարյան

Բաթումում բողոքի ակցիա է՝ ի պաշտպանություն Սաակաշվիլու

Բաթումում բողոքի ակցիա է՝  ի պաշտպանություն Սաակաշվիլու

Բաթումում մի քանի հազար մարդ բողոքի ակցիա է իրականացնում՝ ի պաշտպանություն Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու, փոխանցում են վրացական լրատվամիջոցները:

«Հանուն միասնության և ազատության» կարգախոսով ակցիայի մասնակիցները պահանջում են ազատ արձակել նրան: Մասնակիցները կոչ են արել աջակցել ընդդիմադիր թեկնածուներին քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլում։

Նշվում է, որ ցույցից հետո «Ազգային շարժման» կողմնակիցների մի մասը քայլերթով կշարժվի դեպի Ռուսթավիի բանտ, որտեղ գտնվում է Միխեիլ Սաակաշվիլին: Ակցիայի կազմակերպիչները տեղեկացրել են, որ երթի ընթացքում նրանք կանգ կառնեն տարբեր քաղաքներում և այնտեղ ակցիաներ կանցկացնեն՝ ի պաշտպանություն նախկին նախագահի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում