ՄՄարիամ Մխիթարյան

3+3 ձևաչափի գործարկումը բխում է դրա ենթադրյալ բոլոր մասնակիցների շահերից. Զախարովա

3+3 ձևաչափի գործարկումը բխում է դրա ենթադրյալ բոլոր մասնակիցների շահերից. Զախարովա

Տարածաշրջանային բազմակողմ համագործակցության զարգացումը լիովին համապատասխանում է 3+3 ձևաչափի ենթադրյալ  բոլոր մասնակիցների շահերին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում:

«3+3 խորհրդատվական տարածաշրջանային մեխանիզմի ստեղծման գաղափարը առաջարկվել է Ադրբեջանի և Թուրքիայի Հանրապետության նախագահների կողմից, և ինչպես հայտնի է, Ռուսաստանը աջակցել է այդ նախաձեռնությանը»,- նշել է Զախարովան։

Ըստ ռուսական կողմի՝ այդ մեխանիզմի գործարկումը կնպաստի միջպետական հարաբերություններում վստահության բարձրացմանը, առկա հակասությունների կարգավորմանը և տարածաշրջանի տնտեսական ու տրանսպորտային, հումանիտար ներուժի բացահայտմանը:

«Մենք տեսնում ենք արևմտյան մի շարք պետությունների, առաջին հերթին ԱՄՆ-ի ձգտումը՝ խանգարել որոշ գործընթացների: Մեր ամերիկացի գործընկերները, ավաղ, զբաղվում են ապատեղեկատվության տարածմամբ, օրինակ, 3+3 նախաձեռնության գաղափարը վերագրում են Մոսկվային»,- ասել է Զախարովան։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում