ՄՄարիամ Մխիթարյան

Տեղի է ունեցել Մակրոնի և Բլինքենի հանդիպումը

Տեղի է ունեցել Մակրոնի և Բլինքենի հանդիպումը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը AUKUS գործարքի կնքումից հետո առաջին անգամ հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, փոխանցում է РИА Новости-ն:

Կողմերը պայմանավորվել են նախադրյալներ ստեղծել երկու երկրների գործողությունների համակարգման խորացման համար: Մակրոնն ու Բլինքենն ընդգծել են, որ պետք է մեծ աշխատանք կատարել՝ հստակ որոշումների հանգելու համար:

Ավելի վաղ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան հայտարարել էին անվտանգության ոլորտում AUKUS գործարքի ստորագրման մասին: Այս ֆոնին ավստրալական կողմը խզել է ֆրանսիական ընկերության հետ սուզանավերի վերաբերյալ 56 մլրդ եվրո արժողությամբ համաձայնագիրը։ Ֆրանսիայում ԱՄՆ-ի և Ավստրալիայի դեսպանները հետ էին կանչվել՝ խորհրդակցությունների նպատակով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում