ԼԼիլիթ Գասպարյան

Fitch-ը հաստատել է Հայաստանի կայուն վարկանիշը՝ B+

Fitch-ը հաստատել է Հայաստանի կայուն վարկանիշը՝ B+

Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի երկարաժամկետ վարկանիշը՝ «B+»՝ կայուն կանխատեսմամբ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ խորհրդարանի արտահերթ ընտրությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզիչ հաղթանակը մեծամասնություն է ապահովել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար:

Քաղաքական ուժը պետք է լուծի ներքաղաքական ճգնաժամը, որն առաջացել էր Ադրբեջանի հետ հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո:

Ընտրությունների արդյունքները թարմացրեցին կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու և կոռուպցիայի դեմ պայքարելու կառավարության լիազորությունները և դարձան ժողովրդավարական քաղաքականության վերահաստատում՝ 2018 թ. թավշյա հեղափոխությունից ի վեր երկրորդ ընտրությունը լայնորեն ճանաչվեց որպես ազատ և արդար, ընդգծել է Fitch-ը:

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում