Արարատ Միրզոյանը Հունաստանի ԱԳ նախարարին է ներկայացրել Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

ԱԱննա Ավետիսյան

Սեպտեմբերի 22-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպում է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ։

Զրուցակիցները քննարկել են հայ-հունական հարաբերությունների հարուստ օրակարգին առնչվող հարցեր՝ կարևորելով փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերի ներդրման անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել միջազգային կառույցների շրջանակներում փոխադարձ աջակցության առնչությամբ։

Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հրատապ հարցերի շուրջ: Նախարար Միրզոյանը իր հույն գործընկերոջն է ներկայացրել Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը։

Արարատ Միրզոյանը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման կարևորությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում