ԱԱննա Ավետիսյան

Բարձր ենք գնահատում մարզերի միջև հաստատված բարեկամական և գործնական հարաբերությունները. Նիժեգորոդի մարզի ուղերձը

Բարձր ենք գնահատում մարզերի միջև հաստատված բարեկամական և գործնական հարաբերությունները. Նիժեգորոդի մարզի ուղերձը

Վայոց ձորի մարզի գործընկերը՝ Ռուսաստանի Դաշնության Նիժեգորոդի մարզը, շնորհավորել է սեպտեմբերի 21-ի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Նահանգապետ Գլեբ Նիկիտինը Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանին ուղղված շնորհավորական ուղերձում նշել է.

 

«Հարգելի Արարատ Գրիգորյան, շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ: Թույլ տվեք Ձեզ և Հայաստանի ողջ ժողովրդին մաղթել երջանկություն, խաղաղություն, հաջողություն և բարգավաճում:

 

Մենք բարձր ենք գնահատում մարզերի միջև հաստատված բարեկամական և գործնական հարաբերությունները, և հուսով ենք, որ այս փոխշահավետ համագործակցությունը հետագայում է՛լ ավելի կամրապնդվի»:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում