ԼԼիլիթ Հարությունյան

Արտակ Դավթյանը Գորիս-Կապան ճանապարհը որակել է անվտանգ

Արտակ Դավթյանը Գորիս-Կապան ճանապարհը որակել է անվտանգ

Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում երկու քաղաքացու անհետանալու և վերադարձի մասին լրագրողների հետ զրույցում խոսել է զինված ուժերի գլխավոր շտաբի  պետը: Արտակ Դավթյանը նշել է, որ հարցը պաշտպանության նախարարության կամ զինված ուժերի հետ անմիջական առնչություն չունի, և այս պահին այլ մեկնաբանություններ չունի:

Դավթյանը հավելել է, որ Գորիս-Կապան ճանապարհով վերջերս անցել է ու այն որակել է անվտանգ:

Արտակ Դավթյան (ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ) - ԳՇ-ն չի առնչվում, ԱԱԾ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որն ընդունեք ի գիտություն: Երկրի անվտանգությամբ յուրաքանչյուր գերատեսչություն զբաղվում է իր մասով, մենք անում ենք այն, ինչ տրված է մեր մասով: Ապահովում ենք երկրի անվտանգությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում