Բյուրեղավանում այգի և ժամանցի կենտրոն է կառուցվել

ՀՀովհաննես Վարդանյան

Բյուրեղավանը քաղաքային պուրակ, տարեցների համար էլ ժամանցի նոր կենտրոն ունի: 2800 ք/մ տարածքը նախկինում ապօրինի կերպով սեփականաշնորհվել էր ու վերածվել աղբավայրի: Տարածքը վերադարձվել է համայնքին ու սուբվենցիոն ծրագրով, երկու փուլով բարեկարգվել:

Պուրակը կառուցելու համար ավելի քան 52 միլիոն դրամ է ծախսվել: 39 միլիոնը համայնքն է ներդրել, 13-ը՝ պետությունը:

Կանաչապատ այգում նաև հայկական չորս թագավորությունների անունով հուշաղբյուր է կառուցվել, մոտ 90 սոճի, ակացիա ու սոսի տնկվել: Նոր է նաև ջրամատակարարման ցանցը: Որ ծառերը չչորանան, մշտական ջուր են ապահովել, հողը պարարտացրել:

Սուբվենցիոն ծրագրով այգու հարևանությամբ տարեցների համար ժամանցի կենտրոն էլ է կառուցվել: Կոտայքի մարզպետն առաջինն է շնորհավորում Բյուրեղավանի հնաբնակներին, վստահեցնում՝ խթանելու են համայնքների զարգացմանը նպաստող ցանկացած ծրագիր:

Սուբվենցիոն ծրագրով Բյուրեղավան խոշորացված համայնքի Ջրաբեր բնակավայրում այժմ 200 միլիոն դրամ արժողությամբ 2.7 կիլոմետր երկարությամբ խմելու ջրագիծ էլ է կառուցվում, նորոգվում է նաև քաղաքային պոլիկլինիկան:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում