Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԳԳայանե Թամամյան

Գնել Սանոսյանն Անդրեա Վիկտորինիի հետ հանդիպմանը կարևորել է ԵՄ-ի հետ բազմակողմ և բազմաշերտ համագործակցությունը

Գնել Սանոսյանն Անդրեա Վիկտորինիի հետ հանդիպմանը կարևորել է ԵՄ-ի հետ բազմակողմ և բազմաշերտ համագործակցությունը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։ Նախարար կարևորել է ԵՄ-ի հետ բազմակողմ և բազմաշերտ համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել առաջիկայում բարձր մակարդակով շարունակել համատեղ աշխատանքը։

Դեսպան Անդրեա Վիկտորինին շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ և ընդգծել է, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը շատ կարևոր գերատեսչություն է, օղակ՝ տնտեսական վերականգնման ուղղությամբ գործողություններ իրականացնելու առումով։

Դեսպանն ընդգծել է, որ մեծ տեղ են հատկացնում տարածքային զարգացմանը։ Այդ նպատակով բավական ակտիվ գործունեություն են ծավալում Հայաստանի հյուսիսային մարզերում, սակայն անցած տարվա զարգացումների արդյունքում իրենք փոխել են իրենց մոտեցումը և փորձում են կենտրոնացումն ուղղել դեպի հարավ՝ Սյունիքի մարզ։

Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Սյունիքն ուշադրության կենտրոնում պահելու համար և ուրախությամբ արձանագրել, որ երկկողմ տեսակետներն ու գործողությունները համընկնում են։ Նախարարն ընդգծել է, որ ԵՄ-ի կողմից Հայաստանին հատկացվող 2,6 միլիարդ եվրո աջակցության զգալի մասը հիմնականում առնչվում է ՏԿԵ նախարարությանը, նախարարության գործունեության ոլորտներին, որը համագործակցության լայն հնարավորություն է ստեղծում։
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵՄ-ի կողմից Հայաստանին տրվող ֆինանսական աջակցության արդյունավետ բախշման, ծրագրերի իրականացման առաջնահերթությունների հարցը։ Քննարկվել է այդ նպատակով ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի այդ հարցերով։ Մենք երկուստեք դատապարտված ենք ունենալ հաջողություն՝ արձանագրել է ԵՄ դեսպանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում