ՄՄարի Կոստանյան

Անգելա Մերկելն ամսական 15 հազար եվրո թոշակ կստանա

Անգելա Մերկելն ամսական 15 հազար եվրո թոշակ կստանա

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնաթողությունից հետո ամսական մոտ 15 հազար եվրո թոշակ կստանա՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:  
Նման գումար է ձևավորվում, քանի որ Անգելա Մերկելը երկար տարիներ եղել է Բունդեսթագի անդամ, ինչպես նաև զբաղեցրել է կանցլերի պաշտոնը:

Մերկելը Բունդեսթագի պատգամավոր է դարձել 1989-ին՝ առաջին համագերմանական ընտրությունների արդյունքներով: 2000-ին դարձել է «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության առաջին կին նախագահը: 2005-ից ընտրվել է Գերմանիայի կանցլեր:

Գերմանիայում սեպտեմբերին կկայանան խորհրդարանի ընտրություններ, որոնց արդյունքներով կձևավորվի նոր կառավարություն: Անգելա Մերկելն իր թեկնածությունը չի առաջադրել և հայտնել է ընտրություններից հետո քաղաքականությունից հեռանալու մտադրության մասին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում