ՄՄարի Կոստանյան

Շուշիի կերպարվեստի թանգարանի պուրակի 51 քանդակ հանվել է. Caucasus Heritage Watch

Շուշիի կերպարվեստի թանգարանի պուրակի 51 քանդակ հանվել է. Caucasus Heritage Watch

Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ ապրիլի 10-ից հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի պուրակի 51 քանդակ հանվել է, և տարածքն ամբողջովին մաքրվել է: Այս մասին ահազանգում է Կովկասյան ժառանգության պաշտպանության (Caucasus Heritage Watch) միջազգային կազմակերպությունը:

Կազմակերպությունը մտահոգված է արվեստի գործերի վիճակով, որոնք այդ թանգարանի սեփականությունն են:

Միջազգային կազմակերպությունը հարցեր է ուղղում Ադրբեջանի իշխանությանը՝ պահանջելով բացահայտել առգրավված քանդակների գտնվելու վայրը և տեղեկացնել դրանց՝ հանրությանը հասանելի լինելու մասին:

Կազմակերպությունը ցանկանում է տեղեկանալ՝ արդյոք քանդակների տեղահանման գործընթացին ներգրավվա՞ծ են եղել համադրողներն ու բնապահպանները: Արդյոք քանդակների տեղափոխումը համահո՞ւնչ է Չեփման Թեյլորի նոր գլխավոր հատակագծին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում