Ազգային ժողովի 12 հանձնաժողովները նախագահներ ունեն

ԳԳոհար Սարգսյան

Ազգային ժողովը քիչ առաջ ընտրեց 12 մշտական հանձնաժողովի նախագահներին: 

Ըստ Դոնթի բանաձևի՝ ԱԺ 9 հանձնաժողովների նախագահներին առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, 3-ին՝ «Հայաստան» խմբակցությունը:

Եվ այսպես, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը:

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նարեկ Զեյնալյանը:

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը:

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահե Ղալումյանը: 

Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Գևորգյանը, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Հայաստան» խմբակցության անդամ Վահե Հակոբյանը,  Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը:

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Էդուարդ Աղաջանյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանը:

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արման Եղոյանը:

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրեց, որ արդեն կարող է ձևավորվել ԱԺ խորհուրդը:

«Տեղեկացնեմ, որ ԱԺ խորհրդի կազմում ընդգրկվելու համար ՔՊ կուսակցությունը ներկայացրել է Հայկ Կոնջորյանին, «Հայաստան» խմբակցությունը՝ Սեյրան Օհանյանին, իսկ «Պատիվ ունեմ»-ը՝ Հայկ Մամիջանյանին»,- հայտնեց Ռուբինյանը:

Նրա խոսքով՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունների հարցը սպառելով՝ ավարտվում են նաև առաջին նստաշրջանի ամենօրյա նիստերը:

«Մեր օրակարգում մնացել է կառավարության գործունեության ծրագրին հավանություն տալու մասին հարցը, որին կանդրադառնանք միայն նոր կազմավորված Կառավարության կողմից գործունեության ծրագիրը ներկայացնելուց հետո»,- հայտնեց ԱԺ նախագահի տեղակալը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում