Արթիկի ոստիկանները հայտնաբերել են կանեփի սերմ ու թուփ, մահակ ու դանակ

ԱԱրևիկ Աբելյան

Արթիկի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ են իրացրել օգոստոսի 2-ին: Արթիկ քաղաքում նրանք կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մի մեքենա ու թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով՝ բաժին բերման են ենթարկել 27-ամյա վարորդին ու երեք ուղևորի՝ բոլորն էլ նախկինում դատված:

Նրանց անձնական խուզարկությամբ ոչինչ չի հայտնաբերվել, իսկ մեքենայի զննության ընթացքում վարորդը ներկայացրել է կանեփի սերմեր, 9 սմ երկարությամբ շեղբով ծալովի դանակ, փայտե մահակ և կանեփի թփեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում