Խորացնել գործակցությունը. Փաշինյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ տարբեր երկրներից

ԳԳայանե Թամամյան

Եղբայրական հայ ժողովրդին խաղաղության և բարօրության մաղթանքով՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել ամրապնդել գործակցային կապերը:

Իրակլի Ղարիբաշվիլի, Վրաստանի վարչապետ - Տարածաշրջանի աշխարհաքաղաքական դինամիկան և առկա մարտահրավերներն ավելի նշանակալից են դարձնում մեր երկրների միջև գործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային ձևաչափում։ Հավատում եմ, որ Վրաստանի և Հայաստանի միջև դարերի ընթացքում ձևավորված սերտ կապերն ու ավանդական բարիդրացիական հարաբերություններն ապագայում ավելի կամրապնդվեն։

Աշխուժացնել առևտրային գործակցությունը երկու երկրների միջև. նման պատրաստակամությամբ է Նիկոլ Փաշինյանին շնորհավորել Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը և հույս հայտնել, որ ուկրաինա-հայկական միջկառավարական տնտեսական գործակցության հանձնաժողովի հերթական նիստում հարցը կքննարկվի:

Դենիս Շմիգալ, Ուկրաինայի վարչապետ - Համոզված եմ, որ Ձեր արհեստավարժությունն ու քաղաքական փորձը կնպաստեն Ուկրաինայի և Հայաստանի միջև գործընկերային հարաբերությունների հաստատմանը: Ուզում եմ Ձեզ հավաստիացնել, որ Ուկրաինայի կառավարությունը պատրաստ է ուկրաինա-հայկական գործակցության կառուցողական և փոխշահավետ զարգացմանը բոլոր ոլորտներում:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը համոզված է՝ բարձր պետական պաշտոնում Նիկոլ Փաշինյանի գործունեությունն այսուհետևւ ևս կնպաստի հայկական պետականության կայուն երկարաժամկետ զարգացմանը և եվրասիական ինտեգրման ամրապնդմանը: Շնորհավորական ուղերձում նշված է.

Միխայիլ Մյասնիկովիչ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ - Ձեր կառավարման հարուստ փորձը, ինչպես նաև անձնական ուժեղագույն որակները ՀՀ կառավարության հաջող և արդյունավետ աշխատանքի գրավականն են, եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հիմնասյունը: Մաղթում եմ Ձեզ և կառավարությանը հաջող գործունեություն՝ ի շահ Հայաստանի ժողովրդի և Եվրասիական տնտեսական միության:

Արդեն երկրորդ օրն է Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ շնորհավորանքներ է ստանում միջազգային կառույցների և տարբեր երկրների ղեկավարներից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում