2026-ի հունվար-սեպտեմբերին՝ 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 6,9 տոկոսով. Պապոյան

Մոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾ

Երևան – Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս երկուսինը՝ միջին ծանրության. Ավանեսյան

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

ՄՄարի Կոստանյան

ԱՄՆ-ը պետք է խորացնի ՀՀ-ի հետ հարաբերությունները և ճանաչի արցախցիների ինքնիշխանության իրավունքը. Քեթրին Քլարք

ԱՄՆ-ը պետք է խորացնի ՀՀ-ի հետ հարաբերությունները և ճանաչի արցախցիների  ինքնիշխանության իրավունքը. Քեթրին Քլարք

ԱՄՆ կոնգրեսական Քեթրին Քլարքն ամուր կանգնած է Հայաստանի ու Արցախի կողքին Ադրբեջանի ագրեսիայի դեմ: Նա, մասնավորապես, հայտարարել է.

«Ադրբեջանական զինված ուժերն անհապաղ պետք է դուրս բերվեն Հայաստանի տարածքից և վերջ դնեն բազմաթիվ կյանքեր խլած բռնություններին: Հայաստանի ինքնիշխանության ոտնահարումը Ադրբեջանի բռնապետական իշխանության կողմից իրականացված ևս մեկ վտանգավոր ու սադրիչ գործողություն է, ինչը խարխլում է խաղաղություն տանող ցանկացած ճանապարհ և ապակայունացնում տարածաշրջանը:

Խստորեն դատապարտում եմ ագրեսիայի այս դրսևորումը: Հպարտ եմ, որ քվեարկել եմ կոնգրեսական Ֆրենկ Փալոունի առաջարկած փոփոխության օգտին, որը ենթադրում է Ադրբեջանին ռազմական օգնությունից զրկում և ապակայունացնող գործողությունների համար Ալիևի ռեժիմին պատասխանատվության ենթարկում: Այժմ, ավելի քան երբևէ, մենք պետք է հզորացնենք Հայաստանի հետ մեր ռազմավարական հարաբերությունները՝ ցուցաբերելով տնտեսական աջակցություն և ի վերջո ճանաչել Արցախի ժողովրդի ինքնիշխանության իրավունքը»,- հայտարարել է Քեթրին Քլարքը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում