ՄՄարիամ Մխիթարյան

Ղրիմի թաթարների արձագանքը Թուրքիայի առաջարկին

Ղրիմի թաթարների արձագանքը Թուրքիայի առաջարկին

Ղրիմի թաթարների ներկայացուցչությունը դիմել է Թուրքիային՝ Ղրիմը Ռուսաստանի կազմում ճանաչելու կոչով՝ գրում է РИА Новости-ն:

Ղրիմի թաթարների ազգային-մշակութային ինքնավարության ղեկավար Էյվազ Ումերովը Թուրքիայի ղեկավարությանը հորդորել է Ղրիմի թաթարների աջակցությունը քաղաքական փիարի չվերածել և թերակղզին ճանաչել որպես Ռուսաստանի Դաշնության մաս:

Ումերովը նշել է, որ եթե Անկարան ցանկանում է Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը աճուրդի հանել, դա «իրենց գործն է»: «Մենք կարիք չունենք վազել որևէ մեկի ետևից»,- ասել է Ղրիմի թաթարների ներկայացուցիչը:

Ավելի վաղ թուրքական համալսարանի պրոֆեսոր Մալթեփե Հասան Ունալը լրատվամիջոցներին ասել էր, որ ռուսական և թուրքական կողմերը կարող են պայմանավորվել թերակղզու հարցում, եթե Մոսկվան ճանաչի օկուպացված Հյուսիսային Կիպրոսը՝ որպես անկախ պետություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում