ՄՄարի Կոստանյան

Հունաստանը դատապարտել է օկուպացված Կիպրոսում Թուրքիայի հավակնությունները

Հունաստանը դատապարտել է օկուպացված Կիպրոսում Թուրքիայի հավակնությունները

Հունաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որով դատապարտում է օկուպացված Հյուսիսային Կիպրոսի Ֆամագուստա քաղաքի մի մասը վերաբացելու Թուրքիայի ծրագիրը: Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր մտադրության մասին հայտնել է այսօր Հյուսիսային Կիպրոսի ղեկավար Էրսին Թաթարի հետ հանդիպմանը՝ փոխանցում է Ekathimerini կայքը:

Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշում է, որ Էրդողանի վերջին հայտարարությունը ոտնահարում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, ինչպես նաև Եվրոպական խորհրդի եզրակացություններն ու միջազգային հանրության կոչերը:

«Թուրքիան անհապաղ պետք է դադարեցնի իր սադրիչ ու անօրինական պահվածքը և ենթարկվի միջազգային օրենքին»,- նշվում է հայտարարության մեջ:

Հունաստանի ԱԳՆ-ը հավաստիացնում է, որ պաշտոնական Աթենքը կշարունակի աշխատանքը Նիկոսիայի հետ՝ երկգոտի և երկհամայնքային դաշնության սկզբունքի հիմքի վրա «արդար ու կայուն» խաղաղության հաստատմանը հասնելու համար: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում