ՀՀայկարամ Նահապետյան

Աշխարհի գավաթ. պայքարը շարունակում են Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը

Աշխարհի գավաթ. պայքարը շարունակում են Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը

Հայաստանի առաջատար շախմատիստուհի Էլինա Դանիելյանը Սոչիում անցկացվող  ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում 2:0 հաշվով պայքարից դուրս թողեց ռումինուհի փորձառու շախմատիստ Իրինա Բուլմագային և հաջորդ փուլում կհանդիպի Ղազախստանի ներկայացուցիչ Դինարա Սադուակասովայի հետ:

Տղամարդկանցից պայքարը շարունակում է միայն Հայկ Մարտիրոսյանը: Նա հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց՝ 1,5-0,5 հաշվով պարտության մատնելով թուրք Մուստաֆա Յիլմազին:

1/64 եզրափակչի շրջանակում Շանթ Սարգսյանը թայ բրեք անցկացրեց Նիջաթ Աբասովի հետ ու պարտվեց 0.5-1.5 հաշվով: Դասական դիմակայությունում գրանցվել էր 1-1 հաշիվ:

Գաբրիել Սարգսյանը և Հովհաննես Գաբուզյանը դուրս էին մնացին աշխարհի գավաթի խաղարկությունից: Լևոն Արոնյանն առողջական խնդիրների պատճառով այդպես էլ չէր կարողացել մրցել Բոբի Չենգի հետ, իսկ հետո հայտնի դարձավ, որ Լևոնը որոշել է հրաժարվել հետագա մրցապայքարից:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում