ԼԼիլիթ Գասպարյան

«Նոան» և «Ուրարտուն» ավարտեցին ելույթները Կոնֆերենցիաների լիգայում

«Նոան» և «Ուրարտուն» ավարտեցին ելույթները Կոնֆերենցիաների լիգայում

Ֆինլանդիայի Կուոպիո քաղաքում կայացավ ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի ԿուՊՍ-«Նոա» պատասխան հանդիպումը։ Հայկական ակումբը զիջեց մրցակցին 0։5 հաշվով և դուրս մնաց հետագա պայքարից։

Երևանի «Ուրարտու» մարզադաշտում կայացավ նաև ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Մարիբոր»-«Ուրարտու» պատասխան հանդիպումը։ Հայկական թիմը պարտվեց նվազագույն հաշվով։ Կրելով 2 պարտություն՝  «Ուրարտուն» դուրս մնաց ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայից։

Այսպիսով՝ պայքարը շարունակում է միայն Երևանի «Արարատը», որը որակավորման առաջին փուլում հաղթել է «Ֆեհերվարին» և հաջորդ փուլում ուժերը կչափի էստոնական «Պայդե» և լեհական «Շլյոնսկ» զույգի հաղթողի հետ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում