ՄՄարիամ Մխիթարյան

Իսրայելի նոր կառավարությունը կարող է առաջ շարժվել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում. փորձագետ

Իսրայելի նոր կառավարությունը կարող է առաջ շարժվել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում. փորձագետ

Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունների փորձագետ Լուի Ֆիշմանը կարծում է, որ Իսրայելի իշխանափոխությունը կարող է զգալիորեն բարդացնել Թուրքիայի հետ հաշտեցումը՝ գրում է Ahval-ը:

Իսրայելի նոր առաջնորդներ Նաֆթալի Բենեթը և Յաիր Լապիդը, ամենայն հավանականությամբ, ավելի անկեղծ կլինեն Թուրքիայի նախագահ Էրդողանին ուղղված քննադատության հարցում, քան իրենց նախորդը:

Իսրայելի նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուն բազմիցս ցուցադրաբար բախվում էր Էրդողանի հետ, բայց նրա վարչապետության ժամկետը նշանավորվեց նաև երկու երկրների միջև առևտրի աճով:

Մինչդեռ, ըստ Ֆիշմանի, Բենեթն ու Լապիդը շատ ավելի կոշտ դիրք են ընդունել Էրդողանի նկատմամբ և այդ հարցում ստանում են իրենց քաղաքական դաշնակիցների աջակցությունը:

Ֆիշմանն ասել է, որ Իսրայելի նոր կառավարությունն այժմ կարող է առաջ շարժվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում, ինչը Թուրքիան կտրականապես մերժում է:

«Բենեթը Հայոց ցեղասպանության ճանաչումը որպես զենք է օգտագործել իր հակաէրդողանական ելույթներում, Լապիդն էլ նախկինում իր աջակցությունն է հայտնել ճանաչմանը»,- ասել է փորձագետը:

Ըստ Ֆիշմանի՝ դա զգալի հարված կլինի Իսրայելի հետ կապերի վերականգնմանն ուղղված Թուրքիայի ջանքերին՝ որպես տարածաշրջանային ավելի լայն մերձեցման առաջին քայլի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում