ՄՄարի Կոստանյան

Եթե Թուրքիան ընտրի լարվածության ճանապարհը, ապա պատասխանը կստանա. Հունաստանի վարչապետ

Եթե Թուրքիան ընտրի լարվածության ճանապարհը, ապա պատասխանը կստանա. Հունաստանի վարչապետ

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հունական Kathimerini թերթին տված հարցազրույցում խոսել է Թուրքիայի հետ հարաբերությունների և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հանդիպման մասին՝ փոխանցում է Ermenihaber-ը:

Միցոտակիսը հույս է հայտնել, որ այդ հանդիպումից հետո երկկողմ հարաբերությունների տեսանկյունից 2021-ի ամառը ավելի հանգիստ կանցնի 2020-ի ամառվա համեմատ: Նա միաժամանակ նշել է, որ այդ հանդիպմանը Թուրքիայի հետ առկա խնդիրների պատճառները չեն հաղթահարվել:

«Մենք ասել ենք, որ կողմնակից ենք Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունենալուն, և դա 2 երկրների շահերից է բխում: Բայց եթե Թուրքիան ընտրի իրավիճակը լարելու ճանապարհը, ապա պատասխանը կստանա, դա կունենա իր հետևանքները: Հունաստանը թույլ չի տա, որ միգրանտների խնդիրը զենքի վերածվի (Թուրքիայի կողմից-խմբ.), և կրկնվեն 2020-ի մարտի դեպքերը»,- ասել է Հունաստանի վարչապետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում